Երեկոյան աղոթք:
Ո՜վ գթած Հայր, Բարեխնամ, Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետև Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ և ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ